24.11.2024
Եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցման կարգից օգտվել է 748 ուսանող. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

ՀՀ խորհրդարանը պարտավոր չէ մոմ պահել Բաքվի և Անկարայի սիրային խաղերի ժամանակ. պատգամավոր

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ է վախենում թուրք-ադրբեջանական տանդեմին զայրացնելուց։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը՝ չսատարել ընդդիմության ներկայացրած «Շուշիի հռչակագրի» վավերացումը դատապարտող Ազգային ժողովի որոշման նախագիծը:


Ընդդիմադիրի խոսքով՝ երկրի իշխանությունները, ժամանակին արտգործնախարարության մակարդակով արձագանքելով հռչակագրի ստորագրմանը, չափազանց ուրախ էին Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքի բացակայությունից, ուստի այժմ չեն ցանկանում անդրադառնալ այս հարցին: ԵՎս մեկ անգամ հիշեցնելով, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, Մամիջանյանը նշել է. «Եթե Քաղաքացիական պայմանագիրը գտնում է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է մոմ վառի Անկարայի և Բաքվի սիրային խաղերի ժամանակ, ապա, կներեք, մենք նման տեսակետին հավատարիմ չենք»։


Նա ընդգծել է, որ միջազգային հարաբերություններում հնարավոր չէ ջայլամի քաղաքականություն վարել՝ «առանց նկատելու» որոշակի գործընթացներ։ «Թուրքիան պնդում է, որ իր հատուկ ծառայությունները մասնակցել են 44-օրյա պատերազմին, իսկ Հայաստանի իշխանություններն ուրախանում են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի պատրաստակամության հավաստիացումներով»,- ասաց Մամիջանյանը։