24.11.2024
Ինչպիսին է Covid-19 համավարակի ազդեցությունն առողջապահության բնագավառի վրա
prev Նախորդ նորություն

ԱԺ հանձնաժողովը չընդունեց «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ հայտարարության նախագիծը

Փետրվարի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ներկայացրած «Շուշիի հռչակագրի» վավերացումը դատապարտող Ազգային ժողովի հայտարարության նախագծին։ Կողմ են արտահայտվել 4 պատգամավոր՝ ընդդիմության ներկայացուցիչներ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հանձնաժողովի անդամները ձեռնպահ են մնացել։


Մինչ քվեարկության մեկնարկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հանդես եկավ եզրափակիչ հայտարարությամբ և շտապեց մեղադրել ընդդիմությանը Հայաստանում տեղի ունեցող բոլոր բացասական գործընթացների համար։ «Գործող իշխանությունների և կառավարության կարծիքով՝ Հայաստանի հիմնական պետական շահերն են Հայաստանի բնակչության անվտանգության ապահովումը, անվտանգության համակարգի կայունացումը և հարևանների հետ խաղաղության հաստատումը։ Սա գալիս է այն ծրագրից, որը մենք հաստատել ենք»։


Արսենյանը նշել է, որ ակտիվ է քաղաքականությամբ է զբաղվել և անձամբ ականատես է եղել այն քաղաքական գործընթացներին, որոնք տեղի են ունեցել Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք։


«Ես շատ լավ հիշում եմ ձեր դիրքորոշումը և Միացյալ աշխատանքային կուսակցության դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների քննարկումների ժամանակ։ Դուք ասում էիք, որ ձախողելու եք այս գործընթացը, մենք կողմ ենք եղել դրա խթանմանը։ Արդյունքում դուք ձախողվեցիք։ Եվ ստացանք այս արդյունքը, որի հետևանքները մեր քաղաքական թիմը փորձում է մաքրել։ Եվ դա մեզ դժվարությամբ է տրվում, քանի որ ամեն օր քաղաքական օրակարգ է մտցվում մեկ այլ խնդիր, մեկ այլ թունավոր նյութ, որը թույլ չի տալիս ժողովրդին բարելավել իր կյանքը»,- ասաց նա։