ԵԱՏՄ երկրներում 2021թ.-ին փոխադարձ առևտրի ծավալը հասել է ռեկորդային 72.6 մլրդ ԱՄՆ դոլարի
2021 թվականին Նախորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրներում փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 72.6 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 2020թ.-ի համեմատ ավելացել է շուրջ 32%-ով, իսկ 2019թ.-ի համեմատ՝ 17.8%-ով:
Ինչպես հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, զրտահանման ծավալների աճ է գրանցվել ԵԱՏՄ բոլոր երկրներում, մասնավորապես՝ ամենամեծ աճը նկատվել է Ղրղզստանում (44.9%) և Ղազախստանում (34.9%)։
2021թ.-ին ԵԱՏՄ երկրներում արտաքին առևտրի ծավալը կազմել է 844.2 մլրդ ԱՄՆ դոլար, որը 2020թ.-ի համեմատ ավելացել է 35.1%-ով, իսկ 2019թ.-ի համեմատ՝ 14.7%-ով: Դիտարկվող ժամանակահատավածում ապրանքների արտահանումը ԵԱՏՄ երրորդ երկրներ աճել է 44.1%-ով, իսկ ներմուծումը՝ 22.6%-ով։
2021թ.-ին նախորդ տարվա համեմատ Հայաստանից դեպի ԵԱՏՄ երրորդ երկրներ արտահանման ծավալն աճել է 16.8%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 14.8%-ով: