25.11.2024
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ է նախկին նախարարի "Վարդանանց" ԲԿ-ն քաղաքացիների անձնական տվյալները հավաքագրում

Օգտատեր Հրայր Հովսեփյանը Facebook-ի իր էջում ահազանգում է.


"Երեկ գնացել էի Վարդանանց ԲԿ (Կինոյի տան հետևի գլխամաս)՝ Քովիդի թեստ հանձնելու: Ընդունարանում ինձանից պահանջեցին անձնագիր, ինչը տրամադրեցի և ասեցին ստորագրեք թվային տախտակի (digital pad) վրա՝ առանց ասելու թե ինչի տակ եմ ատորագրում: Հարցնում եմ՝ ինչի՞ տակ եմ ստորագրում, ասում են՝ «որ Ձեզ ավելի արագ սպասարկենք»:

Հ «Իսկ ավելի կոնկրետ կասե՞ք»:

Վ ԲԿ «Որ ամեն անգամ անձնագիր ցույց չտաք»:

Հ «Ամեն դեպքում ցույց տվեք փաստաթուղթը որ տեսնեմ ինչի տակ եմ ստորագրում: Բացի դրանից պարտավորվում եմ ամեն անգամ անձնագրով գալ»:


Դրանից հետո սկսեցին բացվել.

ՎԲԿ «Որ պետ ռեգիստրից ձեր անձնագրի տվյալները վերցնենք»:

Հ «Բայց էս ա իմ անձնագիրը»:

ՎԲԿ «Եթե չստորագրեք, չենք կարող սպասարկել»:

Հ «Ձեր ղեկավարի հետ կարող ե՞մ զրուցել»:

Մի քանի րոպեից ղեկավարը տպած թուղթը ձեռքին մոտեցավ ու ցույց ա տալիս՝ ասելով, որ առանց ստորագրելու չեն սպասարկի: Կարդում եմ գրածը ու հասկանում եմ, որ մառազմ ա:

Հ «Էս թղթի մեջ գրածը պետական պահանջ ա՞»:

ՎԲԿ «Ոչ, մեր նորամուծությունն ա»:

Հ «Ես չեմ ուզում՝ անժամկետ իմ անձնական «ցանկացած» տվյալ «անվերապահորեն» վերցնեք ու պահեք 10 տարի, եթե դա պետական պահանջ չի»:

ՎԲԿ «Ուրեմն չենք կարող սպասարկել»:

Հ «Գրավոր ինձ գրություն տվեք, որ հրաժարվում եք սպասարկել»:

Դրանից հետո ղեկավարը մի 5-10 րոպե խոսեց էլի ինչ-որ ուրիշ ղեկավարի հետ, հետո ինձ մի կողմ կանչեց ու ասեց, որ էսօր իմ համար բացառություն կարան անեն:

Թուղթը հասցրի նկարել, մինչև նորից իմ ձեռքից քաղաքավարի կերպով վերցնելը: Կցված ա նկարը:

Այս պատմության մեջ մառազմի հասնող փաստը էն ա, որ ինչ-որ ոչ պետական բժշկական կենտրոն կարող է այս դարում առանց տեղեկացնելու, ուղղակի ստորագրություն հավաքի՝ ցանկացած անձնական տվյալ անժամկետ վերցնելու համար: Մյուս մառազմը նա է, որ ինձանից առաջ ու հետո մարդիկ ստորագրում են՝ առանց իմանալու, թե ինչի տակ են ստորագրում: Իհարկե, ինձանից հետո նստած աղջկան ասեցի, որ պահանջի թուղթը՝ ստորագրելուց առաջ: Բայց աբսուրդ է: Ոնց որ իմ գործընկերներից մեկն ասաց՝ մարդկանց իրավագիտակցությունն ընկած է:
Մի խոսքով, ժողովուրդ ջան կարդացեք, տեղյակ պահեք ձեր ընկերներին ու հարազատներին, ու առողջ եղեք",- գրել է օգտատերը՝ սույն գրառումը հասանելի դարձնելով նաև "Վարդանանց" ԲԿ-ի ղեկավարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ Քննչական կոմիտեին:

Կից փաստաթղթի լուսանկարը: