24.11.2024
Հայաստանում ընդհանուր պատվաստվածների թիվը շուրջ 2 մլն է. ԱՆ
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 695 նոր դեպք և 20 մահ մեկ օրում

Հայաստանում փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 695 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 407 074 դեպքի:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 828 454, վերջին մեկ օրում կատարվել է 4245 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 21 702 պացիենտ: Մեկ օրում նրանց թիվը նվազել է 2306-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 375 612 անձ:


Անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 8186 է:


Մահվան ևս 1 դեպք է արձանագրվել, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1574 է: