24.11.2024
Անհայտ անձը Երևանում առևանգել է հայտնի գործարարի Bentley-ն
prev Նախորդ նորություն

Ձերբակալվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ

Ադրբեջանի իրավապահ մարմիններն անցած կիրակի գործողություն են իրականացրել հանրապետության պաշտպանության նախարարությունում, ձերբակալվել մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այսօր՝ փետրվարի 14-ին, հայտնում է EADaily-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։


Ադրբեջանի ՊՆ ֆինանսական վարչության պետ գնդապետ Ռաֆայել Խալիլովը, ռազմական գերատեսչության ցամաքային զորքերի ֆինանսական բաժնի պետ Բայրամ Բայրամովը, երկրի զորամասերից մեկի ֆինանսական բաժնի պետ Ֆարահիմ Սյարկյարովը և նախարարության սպա Վուսալ Ալիզադեն բերման են ենթարկվել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179.4 հոդվածով (առանձնապես խոշոր չափերով յուրացում):


Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ նրանցից յուրաքանչյուրը կալանքի տակ է առնվել 4 ամսով։


Բայրամովը մեղադրվում է 2 միլիոն 635 հազար մանաթի (մոտ 1,6 միլիոն դոլար) յուրացման մեջ, Սյարկյարովը՝ 450 հազար մանաթի (260 հազար դոլար) յուրացման մեջ։ Ալիզադեյին մեղադրանք է առաջադրվել 1,8 միլիոն (ավելի քան 1 միլիոն դոլար) յուրացման մեջ։


Պետությանը ամենամեծ ֆինանսական վնասը, ըստ հետաքննության, պատճառել է գնդապետ Խալիլովը՝ 10 մլն մանաթ (5,9 մլն դոլար)։