23.11.2024
Հին Թաղեր և Խծաբերդ տարածքներում գերեվարված 62 շիրակցիներից 30-ը դեռևս գերության մեջ են
prev Նախորդ նորություն

Հայաստանն ուժեղ ցնցվեց. երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:


Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:


Նշենք, որ ուժեղ երկրաշարժը զգացվել է նաև Վրաստանում և Ադրբեջանում: