23.11.2024
Կասեցվել է «Արմնյուզ» և «Ռադիո 107 ՖՄ» ընկերությունների լիցենզիաների գործողությունը
prev Նախորդ նորություն

Արցախի կապը ՀՀ-ի և արտաքին աշխարհի հետ չի կարող վերահսկվել Բաքվի կողմից. Դավիթ Բաբայան

Պետք է ապահովել Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ, եւ այդ կապը չի կարող վերահսկվել Ադրբեջանի կողմից։ Այս մասին ՀՀ ԳԱԱ-ում կայացած հանդիպմանը հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։


Պատասխանելով Լաչինը շրջանցող ճանապարհի կառուցման հնարավորության մասին հարցին, որի արդյունքում մի քանի հայկական գյուղ կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, նախարարն ընդգծեց, որ անխափան հաղորդակցության հարցն Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում է։ «Վերջնական որոշում չկա, բանակցությունները շարունակվում են։ Մենք պաշտպանելու ենք մեր շահերը»,- շեշտեց նախարարը։


«Պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ, եւ այդ կապը չի կարող վերահսկվել Ադրբեջանի կողմից։ Այդպիսի բան չի լինի։ Ադրբեջանից խոսակցություններ եղան անցակետի տեղադրման մասին։ Դա բացարձակապես անընդունելի է»,- ասաց Դավիթ Բաբայանը։