23.11.2024
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է
prev Նախորդ նորություն

Անհայտ անձինք ներխուժել են Politik.am կայքի խմբագրություն, սպառնացել են խմբագրին

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ անհայտ անձինք են ներխուժել խմբագրություն, իրեն այնտեղ չհայտնաբերելուց հետո զանգահարել են եւ սպառնացել:


«Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով մեր խմբագրություն են ներխուժել մոտ 10 հոգի եւ ներկայացել են, որպես զոհված զինվորների ծնողներ: Նրանք պնդել են, թե ես հայտարարել եմ, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հողերը հանձնել է ու այդ հայտարարության համար պետք է հաշվեհարդար տեսնեն: Խմբագրությունում ինձ չհանդիպելուց հետո, նրանք դուրս են գալիս ու ներխուժողներից մեկը նաեւ զանգահարել է ինձ եւ հայտարարել է, որ ինքը պատրաստվում է մարդ սպանել ու պահանջել է հանդիպում: ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում համապատասխան միջոցներ ձեռներակել»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: