Ջազի հայկական ասոցիացիան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ ներկայացնում է Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի համերգը:
Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հիմնադրվել է 2009 թվականին Ֆրանսիայում և հասցրել է 500-ից ավել համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։ Խմբին աննախադեպ հաջողություն բերեց, հատկապես, տրիոյի 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ ալբոմը ("In Odd We Trust")։ Այն ներառված է մի շարք նշանավոր ռադիոալիքների ալբոմների ցանկում և երկար ժամանակ առաջնորդում էր Deezer, Spotify և այլ հարթակների երաժշտացանկերը։
Տրիոյի կազմում են՝ Ռեմի Փանոսյան՝ դաշնամուր, Մաքսիմ Դելպորտ՝ կոնտրաբաս, Ֆրեդ Պետիպրե՝ հարվածային գործիքներ:
Համերգը տեղի կունենա փետրվարի 27-ին, ժամը 19.00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում:
Տոմսերի արժեքը՝ 4000, 6000 և 8000 դրամ: Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց ՝