20.04.2025
ԱԱԾ-ն բացահայտել և չեզոքացրել է ՀՀ տարածքում լրտեսական ցանցի գործունեությունը (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 2842 նոր դեպք, 16 մահ մեկ օրում

Փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսով վարակվելու 2842 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 399 727 դեպքի: 


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 805 028, վերջին մեկ օրում կատարվել է 7636 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 28 040 պացիենտ: Մեկ օրում նրանց թիվն աճել է 278-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 362 004 անձ, վերջին մեկ օրում՝ 2548-ը:


Անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 8123 է: Եվս մեկ քաղաքացի մահացել է այլ հիվանդության հետևանքով, թեև վարակված է եղել կորոնավիրուսով: Նման մահերի թիվը 1 560 է:


 


 


 


 

Արման Թաթոյանն ու Լին Թրեյսին քննարկել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար