23.11.2024
Գիտական շրջանակները իրավունք կստանան օգտվելու ԵՄ-ի 95,5 մլրդ եվրո ֆինանսավորումից
prev Նախորդ նորություն

Ներողություն խնդրի, Լուկաշենկո՛. բողոքի ակցիա դեսպանատան դիմաց

Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց այս րոպեներին ընթանում է բողոքի ակցիա:


Հիշեցնենք, հայ հասարակությանն ու քաղաքական գործիչներին վրդովվեցրել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի հանդեպ անհարիր արտահայտությունները: Վրդովված է նաև արևմտամետների թևը: Մասնավորապես,  Բելառուսի եւ Ռուսաստանի միութենական պետության և դրան հետխորհրդային այլ երկրների միանալու հեռանկարների մասին խոսելիս Լուկաշենկոն հայտարարել էր, որ "Հայաստանը գնալու տեղ չունի", նաև ավելացրել՝ "Հայաստանը ինչ-որ մեկին պե՞տք է... Նիկոլ Վովաևիչը տեսել է դա»։



Ակցիայի մասնակիցները մեկ պարկ կարտոֆիլ են բերել դեսպանատան մոտ, որի վրա փակցված է Բելառուսի նախագահի նկարը: Նրանց ձեռքներին են ծաղրանկարներ, իսկ Լուկաշենկոյին էլ անվանում են "կոլխոզեն-ֆյուրեր", "կոլխոզնիկ": Նաև պահանջում են, որ ներողություն խնդրի.


"Մենք պետք է այնպիսի պետություն կերտենք, որ լուկաշենկոները բերանը բացելուց առաջ 100 անգամ մտածեն",- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:


Հավաքվածները նաև վրդովված են այն հանգմանքով, որ Բելառուսի դեսպանը նախօերին ոչ թե հրավիրվել է ԱԳՆ ու նրան հստակ դժգոհություն է հայտնվել, այլ, ըստ պաշտոնական հրապարակման, "դեսպանը գնացել է ԱԳՆ": Իսկ թե ինչ է նրան ասվել՝ չի հրապարակվում:


"Արժանապատիվ պետության արժանապատիվ քայլ կլիներ այն, որ դեսպանը ներողություն խնդրի Հայաստանից ու հայերից, այլապես նա պետք է վռնդվի մեր երկրից",- շեշտեցին նրանք:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկն նախօրեին գտնվել է ՀՀ ԱԳՆ-ում: Այս մասին VERELQ-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:


Նա այցի հետ կապված այլ մանրամասներ չներկայացրեց: