20.04.2025
Կառավարությունը պետք է բացատրի, թե ինչ է նշանակում «զորքերի հայելային հետքաշում». ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսը կտրուկ աճ է արձանագրել. հաստատվել է վարակման 190 դեպք

Արցախում փետրվարի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ, կատարվել է 400 թեստավորում, որոնցից հաստատվել է կորոնավիրուսի վարակման 190 դեպք, այդ թվում՝ երեխաներ:


Արձանագրվել է մահվան 1 դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 36 քաղաքացի:


Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 3716 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 867 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 20 դեպք է արձանագրվել:


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


 


 

ՀՀ-ն և Իրանը կամրապնդեն հարաբերություններն ի նպաստ տարածաշրջանային հարատև խաղաղության. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար