20.04.2025
Մայր Աթոռը միջազգային հանրությանը կոչ է արել խստագույնս արձագանքել Բաքվի եղեռնագործությանը
prev Նախորդ նորություն

Խաղաղապահները պարեկություն են անցկացրել Ասկերանում կողմերի սահմանազատման գծի երկայնքով

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարժական պարեկային խմբերի կազմում բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել БТР-82А ժամանակակից զրահամեքենաներով՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներով եւ Լեռնային Ղարաբաղի գրունտային դժվարանցանելի ճանապարհներով:


Ինչպես հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, կողմերի սահմանազատման գծի երկայնքով պարեկության ընթացքում ռուս խաղաղապահները վերահսկողություն են իրականացրել հրադադարի ռեժիմի պահպանման, օդային իրավիճակի դիտարկման եւ Ասկերանի շրջանում տեղի բնակիչների հարցման նկատմամբ:


«Ամեն օր խաղաղապահ զորախմբի զինծառայողները դիտարկում են անցկացնում Ասկերանի շրջանում սահմանազատման գծով։ Մենք վերահսկում ենք անվտանգության ապահովման շրջանակներում, երբեմն կանգառներ ենք կատարում բնակավայրերում, շփվում ենք տեղի բնակիչների հետ խաղաղարար համաձայնագրերի խախտման բացահայտման նպատակով», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Լեխանովը:


Ամեն օր ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի, Մարտունու, Ասկերանի եւ Շուշիի շրջաններում, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի երկայնքով:


Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:


Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:


 

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար