Վերադարձած 8 ռազմագերիների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել. ՔԿ
Փետրվարի 7-ին Բաքվից հայրենիք վերադարձած 8 ռազմագերիների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Ընդ որում, ճշտվում է, որ հայրենիք վերադառնալուց հետո նրանք հարցաքննվել են, որից հետո 6-ն ազատ են արձակվել, իսկ երկու ժամկետային զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն ՝ նրանց հետագա ծառայության հարցը լուծելու համար:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ "Ժողովուրդ"-ը գրել էր, որ Հայաստան վերադարձած 8 ռազմագերիների հարցաքննությունը բավականին լարված ու բարդ է եղել։ Բանն այն է, որ մինչ քննիչները հարցաքննել են նրանց քրեական գործի շրջանակներում, զինծառայողների վրդովված հարազատները հավաքվել են զինվորական քննչական վարչության շենքի դիմաց եւ փորձել կոտրել շենքի պատուհանները, իրավիճակը հսկում էին ոստիկանության աշխատակիցները: Ծնողները պահանջում էին, որ իրավապահները արագ ազատ արձակեն իրենց երեխաներին։