24.11.2024
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը
prev Նախորդ նորություն

Փաշինյանի և Ալիևի հանդիպումից հետո Ելիսեյան պալատը հայտնել է առաջընթացի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են տեսակապի միջոցով փետրվարի 4-ին:


Ինչպես հաղորդում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, նախագահ Մակրոնը եւ նախագահ Միշելը հաստատել են իրենց լիակատար հավատարմությունը տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ու վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին:


"Նրանք ամփոփել են Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպումներից հետո ձեռք բերված առաջընթացի արդյունքները, մասնավորապես, ձերբակալվածների վերջերս ազատ արձակումը, անհայտ կորածների որոնման ուղղությամբ շարունակվող համատեղ ջանքերը, ինչպես նաեւ երկաթուղային ուղիների առաջիկա վերականգնումը (Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ – խմբ.)", - ասված է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են, որ այս հանդիպումը արժեքավոր հնարավորություն է տվել քննարկելու հարցերի լայն շրջանակ:


"ԵՄ-ն եւ Ֆրանսիան նախկինի պես հավատարիմ են մյուս գործընկերների, այդ թվում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանը՝ բարգավաճող, անվտանգ եւ կայուն Հարավային Կովկաս կառուցելու համար", - ասված է հաղորդագրության մեջ: