28.11.2024
Շուշիի հակահայկական հռչակագիրը վավերացվեց. Երևանի լռությունը համաձայնության նշա՞ն
prev Նախորդ նորություն

Ռուս-չինական դաշինքը լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար. քաղաքագետ

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են ընդունել նոր դարաշրջան մուտք գործող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն արձանագրում է՝ սա լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար, որի ճնշումների արդյունքում է նաև ձևավորվում Ռուսաստան-Չինաստան դաշինքը:


"Ընդ որում, ձևավորվում է Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին, կասկածի տակ առնելով Սառը պատերազմի ավարտի արդյունքում ձևավորված աշխարհակարգը, որը վաղուց արդեն ճաքեր է տվել:

Մի բան ակնհայտ է, ռուս-չինական դաշինքի դիրքորոշումները աշխարհում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ կամ ամբողջությամբ համընկնում են, կամ շատ մոտ են",- գրել է նա: