25.11.2024
FLYONE Armenia ավիաընկերությունը Վրաստան թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել
prev Նախորդ նորություն

Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակն անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ (նաև խորհրդական) Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: 


Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ քաղաքականությանը, տնտեսությանը և պաշտպանությանն առնչվող հարցեր։ Քալընը և Սալիվանը քննարկել են նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնեցրած համատեղ ռազմավարական մեխանիզմների մանրամասները և գլխավոր կետերը։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։


Մասնավորապես, նշվել է, որ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև տևական խաղաղության հաստատումը կարևոր է տարածաշրջանի կայունության և բարօրության համար։