Ռուս խաղաղապահներն ապահովել են ադրբեջանական շարասյուների անվտանգ տարանցումը
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են Լեռնային Ղարաբաղի տարածքով մարդասիրական բեռով ադրբեջանական երկու ավտոշարասյունների անվտանգ ուղեկցումը: Ռուս զինվորական ոստիկանները Մատաղիս – Գետավան – Վանք երթուղով շուրջ 20 միավոր մեքենաներից բաղկացած ավտոշարասյուն են ուղեկցել շինարարական նյութերով եւ պարենով։
«Այսօր ռազմական ոստիկանության ստորաբաժանման ուժերով ապահովվում էր Մատաղիս–Վանք երթուղով կոլոնա անցնելու անվտանգությունը։ Այս երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը մեծ ուշադրություն է պահանջում տրանսպորտային միջոցների վարորդներից եւ ուղեկցման անձնակազմերից: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը հայտարարել է, որ երթուղին ձգվում է 42 կիլոմետր, ուղեկցվել է երկու ուղղություններով մոտ 20 միավոր տեխնիկա», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Կիրիլենկոն:
Երթուղով երթեւեկելիս ավտոմոբիլային շարասյունը անցել է դիտակետերի պատասխանատվության գոտում ավտոմեքենաների անվտանգությունն ապահովող երեք դիտակետ:
Այս տարվա հունվարին ռուս խաղաղապահները ապահովել են ավելի քան 40 ավտոմոբիլային ադրբեջանական շարասյունների անվտանգ անցումը Լաչինի միջանցքով Հյուսիսային եւ հարավային ուղղություններով, ինչպես նաեւ Շուշի - Կարմիր բազար - Քաջար եւ Մատաղիս - Գետավան - Վանք երթուղիներով եւ հակառակ ուղղություններով:
Տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով հագեցած քսան յոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա մոնիթորինգ են անցկացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ:
Օրվա գիշերային ժամերին ծառայություն իրականացնելու համար խաղաղապահ զորակազմի ռուս զինծառայողները հանդերձված են լուսարձակող տարրերով «Ռատնիկ» կոստյումներով: Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան սնուցման աղբյուրներով: