24.11.2024
Զարեհ Սինանյանը մեկնում է Ֆրանսիա
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը մեկնարկում է մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք

Պետական եկամուտների կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու հավաստագիր և աշխատանքի առաջարկ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:


Դասընթացներին կարող են մասնակցել ինչպես մաքսային ծառայողներն, այնպես էլ բարձրագույն կրթություն ունեցող բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակից լինել նոր որակի մաքսային ծառայության ձևավորմանը՝ անկախ աշխատանքային փորձից։

Դասընթացի ընդունելությունը կանցկացվի երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց։ Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ընդունելության առցանց դիմում և ներբեռնել պահանջվող փաստաթղթերի պատճենները։

Թեստավորման անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները հարցազրույցին մասնակցելու իրավունք կստանան բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ լրացնելու դեպքում: Գործընթացի վերջին փուլում մասնակիցները հանձնելու են ավարտական քննություն, որի արդյունքով հնարավորություն կունենան ստանալու մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առաջարկ նոր ստեղծվող ստորաբաժանումներում։

Դասընթացի ընդունելության կարգը, ժամկետները, պահանջվող փաստաթղթերը և այլ մանրամասներ ներկայացված են այստեղ՝ https://www.petekamutner.am/dimord.aspx


Դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2022թ. փետրվարի 28-ն է: