24.11.2024
Մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին. ԱՄՆ դեսպանատուն
prev Նախորդ նորություն

Հայաստանում 100 տոկոսանոց պրոֆեսիոնալ բանակի անցնելն անհնար է. Արտակ Զաքարյան

Հայաստանում 100 տոկոսանոց պրոֆեսիոնալ բանակի անցնելն անհնար է։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, 5-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նախկին իշխող Հանրապետական կուսակցության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ անցնելու հնարավորության մասին, հիմար են։ Նույնիսկ ինը միլիոնանոց Իսրայելը չի կարող իրեն թույլ տալ միայն պրոֆեսիոնալ բանակ։ Նույնիսկ Շվեյցարիան, որտեղ ռազմական սպառնալիքներ չկան, չի կարող իրեն թույլ տալ», - հայտարարել է նա։ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի անվտանգության միջավայրն այնպիսին է, որ զորակոչի համակարգն անհրաժեշտություն է։ «Այսպես թե այնպես ժամկետային ծառայության մեխանիզմը կպահպանվի։ Այլ հարց է, եթե հայտարարվի, որ մարտական խնդիրների կատարման հիմնական բեռը լինելու է զինված ուժերի մասնագիտական մասի ուսերին», - ընդգծել է նա։ Մասնագիտական բանակի մասին իշխանությունների հայտարարությունները հերթական մանիպուլյացիաներն են, վստահ է Զաքարյանը։