23.11.2024
Վիրավորվել են զինված խմբի եւս երկու անդամներ. նրանց տեղափոխել են հիվանդանոց
prev Նախորդ նորություն

Ծեծ, հարձակում ու պայթյուններ. Երեւանում ոստիկանական գործողություններ են

Իրավապահները հուլիսի 29-ի գիշերն ուժի գործադրմամբ ցրեցին Երեւանի Խորենցի փողոցում հավաքված ցույցը եւ բերման ենթարկեցին ցուցարարներից շատերին: Բերման ենրթարկվածների թվաքանակի մասին հստակ տեղեկատվություն չկա: Հարձակման եւ բերման են ենթարկվել նաեւ լրագորղներ:

Այն բանից հետո, երբ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ Խորենացի փողոցում հավաքը թույլատրված չէ, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել այստեղ հավաքված քաղաքացիներին, որոնք եկել էին աջակցությունը հայտնելու հուլիսի 17-ից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին և պահանջում են կանխել արյունահեղությունը:

Այնուհետև ոստիկանները սկսեցին առաջ շարժվել՝ շարունակելով բերման ենթարկել ցուցարարներին:

Ավելի վաղ ոստիկաններն անակնկալ կերպով հատուկ միջոցներ գործադրեցին Ազատության հրապարակից Սարի թաղ եկած ցուցարարների դեմ: Այս պահին էլ Սարի թաղում ոստիկանները շարունակում են ուժի և հատուկ միջոցների գործադրմամբ ցրել ցուցարարներին:

Մինչ իրականացվում էին ոստիկանական այս գործողությունները Սարի թաղում և Խորենացի փողոցում, ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ են տեղի ունենում:

Բերման են ենթարկվել եւ հարձակամն ենթարկվել դեպքի վայրում աշխատող լրագրողներ: Նրանք պատմում են, որ Սարի թաղում իրենց վրա կազմակերպված հարձակում է տեղի ունեցել մահակներով զինված քաղաքացիական անձանց կողմից:

Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում»:

«ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք: Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ: Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից», - գրել է Ահարոնյանը։

Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ, ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

«Երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով: Ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Վնասվածք ստացած այլ անձանց մասին տեղեկությունները ճշտվում են», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Ահարոնյանը։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը նախնական տեղեկություններ է հրապարակել Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց թվի մասին։

Ըստ Հայթայանի, նախնական տվյալներով, շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն 7 տուժած:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հուլիսի 27-ին ժամը 00:00-ից սկսած «հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածք (ՊՊԾ գնդի եւ ոստիկանական պատնեշով սահմանագծված հարակից տարածք) առանց թույլտվության մտնելու փորձերը եւս կանխվելու են հրազենի կիրառմամբ»: