24.11.2024
Հովիվի միջադեպը ցույց տվեց սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության խոցելիությունը
prev Նախորդ նորություն

Սահմանադրական բարեփոխումների նպատակը դե յուրե Երրորդ Հանրապետության «էջի» փակումն է

Կապիտուլյանտ ռեժիմն ազդարարել է սահմանադրական «բարեփոխումներ» իրականացնելու մասին։ Իսկ ո՞րն է թուրքերի հետ առանց պետական դրոշի բանակցության գնացող կապիտուլյանտների «սահմանադրական բարեփոխումների» նպատակը. գրում է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:

"Կառավարման համակարգի փոփոխություն՝ կպնդեն շատերը։ Ամենեւին դա չէ կապիտուլյանտ ռեժիմի գլխավոր նպատակը։

Կա կարծիք, որ սրա նպատակը դե յուրե Երրորդ Հանրապետության «էջի» փակումն է եւ «նոր»՝ Չորրորդ «Հանրապետության» դարաշրջանի ազդարարում։

Իսկ որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությունից հանել Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, պետական-ազգային շահերը սպասարկող ձեւակերպումները։

Դրան զուգահեռ կարող է ընթանալ ՀՀ օրհներգի եւ ՀՀ զինանշանի /չեմ բացառում առանց Արարատ լեռան/ փոփոխման գործընթաց, որի արդյունքում դե յուրե ավարտված կհամարվի Ինքնիշխան Հայաստանի դարաշրջանը։

Այս սցենարը բացառել չի կարելի։

Իսկ որպեսզի այն կյանքի չկոչվի, պետք է ոչ թե ընդդիմությունն «իրար վրա բոչկա գլորի», այլ հասկանա՝ «Զատկից հետո ներկած ձուն այլեւս ոչ մեկին պետք չէ»»,- գրել է Շարմազանովը Facebook-ի իր էջում։