24.11.2024
ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի. պատգամավորները վայելում են արձակուրդը
prev Նախորդ նորություն

Կառավարությունը նախաձեռնում է էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը

ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող իրավական պայմանների ստեղծման և դրա հետ կապված ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, պետական այլ մարմինների և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները հստակեցնելու նպատակով Կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է մինչև 2017թ. մայիսի 31-ը, համագործակցելով ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի հետ, ապահովել երկրի էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի, ինչպես նաև դրանից բխող «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը և ներկայացումը ՀՀ կառավարության քննարկմանը:

Ընդ որում, այդ գործընթացը պետք է ներդաշնակեցվի էներգետիկայի միջպետական առևտրի հետ կապված Եվրամիության պահանջներին՝ չհակասելով ԵԱՏՄ շրջանակում ՀՀ ստանձնած պարտավորություններին: Ակնկալվում է, որ որոշման իրագործմամբ կբարձրանա էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետությունը: