25.11.2024
Ալիևի պահվածքը պետք է արժանանա համապատասխան գնահատականի միջազգային հանրության կողմից. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՄԻԵԴ-ը նախկինում ցմահ դատապարտված Արսեն Արծրունու գանգատը համարել է անընդունելի

Սույն թվականի հունվարի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվել է Արսեն Արծրունին ընդդեմ Հայաստան գործով որոշումը:


Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի գրասենյակից տեղեկանում ենք, որ Եվրոպական դատարանն Արսեն Արծրունու գանգատը համարել է անընդունելի՝ ընդունալիության ratione materiae չափանիշին չհամապատասխանելու պատճառով:

Գանգատը վերաբերում էր նախկինում ցմահ դատապարտված Արսեն Արծրունու՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածով և 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների ենթադրյալ խախտումներին՝ կապված վերջինիս վերաբերյալ դեռևս 1996 թվականին կայացված դատավճռով հաստատված մեղադրանքների և ներպետական քրեական օրենսդրության փոփոխությունների համապատասխանության հարցին:

ՀՀ կառավարությունն իր առարկություններում նշել էր, որ գործի փաստական հանգամանքների շրջանակներում դիմումատուի վերը նշված իրավունքների խախտման հարց չի կարող բարձրանալ, քանի որ օրենսդրական փոփոխությունները որևէ կերպ չեն վատթարացրել դիմումատուի վիճակը:

Եվրոպական դատարանն իր որոշմամբ անդրադառնալով դիմումատուի մեղադրանքի որակման և ներպետական օրենսդրության փոփոխության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշմանը՝ գտել է, որ նկատի ունենալով գործի փաստական հանգամանքները՝ գանգատը դուրս է Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակներից և այն հայտարարել է անընդունելի՝ համաձայն Եվրոպական կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի: