24.11.2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվել. 1 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Վտանգված է ֆիզիկական անվտանգությունս. Դարբինյանը դիմել է ԱԱԾ-ին

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ 7-րդ վարչապետ Արմեն Դարբինյանը դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին.


"Հաշվի առնելով Հայ-Ռուսական համալսարանի և իմ անձի շուրջ ստեղծված իրավիճակը, որը՝ իմ գնահատմամբ, հղի է նաև իմ ֆիզիկական գոյության նկատմամբ հնարավոր ոտնձգություններով, պաշտոնապես պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը",- ասված է Դարբինյանի հայտարարության մեջ:


Նախօրեին Դարբինյանը հայտնել էր, որ ՌԴ գլխավոր դատախազության դիմումի համաձայն հարուցվել է քրեական գործ` համալսարանի կողմից տենդերային ինչ֊ինչ պայմանների կամ կարգավորումների խախտման մասին։ Գլխավոր դատախազությունից ավելի ուշ հաստատեցին այդ տեղեկությունը: