8.07.2025
Հայաստանում գազի գինն ապրիլի 1-ից կարող է բարձրանալ
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ–ն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություն հաստատելու ակնկալիք ունի. Հունանյան

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին:


Հարց. Որոնք են այն հիմնական նպատակները, որոնց հայկական կողմը ցանկանում է հասնել Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ։


Պատասխան․ Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի։


Հարց. Կան կարծիքներ, որ համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն՝ Հայաստանն արդեն իսկ ընդունել է նախապայմանները, որոնք Թուրքիան միշտ առաջ է քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:


Պատասխան․ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում:


Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։


Հարց. Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Ի՞նչ ֆորմատով է անցկացվելու հանդիպումը և ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այս հանդիպումից:


Պատասխան․ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։ Ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։


 


 


 

Արցախի ՊԲ հրամանատարի հրավիրած ռազմական խորհրդի նիստում նախանշվել են հիմնական անելիքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները