23.11.2024
Ձևավորվում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը
prev Նախորդ նորություն

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 12-ի որոշմամբ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ», - ասված է որոշման մեջ:


Գրիգոր Մինասյանն իրավաբանական գիտությունների թեկնածու և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է: Նա «AM» իրավաբանական ընկերության կառավարիչն է և այդ պաշտոնը ստանձնել է ընկերության հիմնադրման պահից:


Նա հանդիսացել է նաև «Լեքս Փարթներս» իրավաբանական ընկերության հիմնադիր և որպես կառավարող մասնակից 2009 թվականից ղեկավարել է այդ ընկերությունը:


Գրիգոր Մինասյանը Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերն է։ Նա նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է: