24.11.2024
Կրակոց Երևանի գարեջրատներից մեկում. մատուցողուհին տեղափոխվել է հիվանդանոց
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 289 նոր դեպք, գրանցվել է 4 մահ

Հայաստանում հունվարի 11-ին կատարվել է 6 134 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 289 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 83 մարդ։ Արձանագրվել է մահվան 4 դեպք:


Հունվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 513 դեպք, որոնցից 333 200-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 620 189 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 3 789 պացիենտ:


Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 010 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 505 է: