9.06.2025
Հայ-վրացական սահմանին «Բարեկամություն» կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են
prev Նախորդ նորություն

Առաքել Մարտիկյանը նշանակվեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Առաքել Մարտիկյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:


Հիշեցնենք, Մարտիկյանը զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ:


2017-2021 թթ․ նա զբաղեցրել է ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ 2021-ի փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Մարտիկյանն այդ հայտարարությանը չմիացած  4 բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր։  

Աճյունների որոնումները շարունակվում են. ԱԻՊԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Վերականգնվել է հայկական բեռների տարանցումը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան