19.04.2025
Նժդեհ Հովսեփյանն ազատվել է Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Հայ-վրացական սահմանին «Բարեկամություն» կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են

Հայ-վրացական սահմանի Սադախլո Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:


«Շինարարական փուլի համար նախատեսված է 12 ամիս:


Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու: Թողունակության շնորհիվ մեծ մեքենաները ստիպված չեն լինի կայանել կամրջի վրա, մաքսակետն անցնելու գործընթացն ավելի արագ ու անցնցում կլինի, ավելի հարմարավետ ու ժամանակակից:


Թե՛ բեռնափոխադրումների, թե՛ տնտեսական հարցերի, թե՛ զբոսաշրջության տեսանկյունից կամուրջը կարևոր ենթակառուցվածք է լինելու»,- ասվում է հաղորդագրության մեջ:


 


 

Առաքել Մարտիկյանը նշանակվեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար