25.04.2025
Արցախի Աստղաշեն գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 91-ամյա բնակչի դին. ԱՀ ՆԳՆ
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել

Հունվարի 7-ին Արցախում կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:


Արձանագրվել է 1 մահվան դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր:


Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով Արցախում իրականացվել է 32.789 քաղաքացու հետազոտություն, որից 4.844-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Պուտինը հավանություն է տվել ՀՀ նախագահությամբ ՀԱՊԿ առաջնորդների գագաթնաժողովի անցկացմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար