25.04.2025
Արցախը դառնում է Ադրբեջանի համար ճակատագրական հարց. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Արցախի Աստղաշեն գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 91-ամյա բնակչի դին. ԱՀ ՆԳՆ

Հունվարի 6-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակչից ոստիկանության շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ նույն գյուղի 91-ամյա բնակիչ Է.Ա.-ն հունվարի 5-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:


ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ստեփանակերտի քաղաքային վարչության, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ասկերանի ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված փնտրողական միջոցառումների արդյունքում, երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում Աստղաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է Է. Ա.-ի դին: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:



 

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար