23.11.2024
Հայ խաղաղապահների խնդիրը Ղազախստանում ռազմավարական օբյեկտների պահպանությունն է. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանն այսօր ազատ կարձակվի

Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է՝ այսօր Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի՝ պոլսահայ մտավորական, Հայաստանի քաղաքացի Սևան Նիշանյանն այսօր ազատ կարձակվի։


«Ըստ որոշման՝ նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացի է, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան»,- ասված է դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ: