24.11.2024
Մամուլի տեսություն. Երևանյան հանրահավաքների առաջնորդները հայտնվել են փակուղում
prev Նախորդ նորություն

«Քաղաքացիական պայմանագիր». Սերժ Սարգսյանը պետք է հեռանա

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված վիճակը չունի ուժային լուծում և պետք է հանգուցալուծվի քաղաքական ճանապարհով: Երկրում հաստատված վստահության ճգնաժամի միակ ճանապարհը Սերժ Սարգսյանի հեռացումն է իշխանությունից՝ ժողովրդի քաղաքական կամարտահայտման միջոցով: Այս մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» խստորեն դատապարտում է հուլիսի 26-ին ՀՀ իշխանությունների ձեռնարկած ուժային գործողությունները, որոնց հետևանքով ծանր վիրավորում են ստացել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Գևորգ Իրիցյանը, Պավլիկ Մանուկյանը, նրա որդի Արամ Մանուկյանը և իրավապահ մարմինների մեկ աշխատակից: Կուսակցությունում համոզմունք կա, որ նման գործողությունները խորացնում են երկրում առկա թշնամության և անվստահության մթնոլորտը և որ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված բոլոր անձինք և ուժերը պետք է զերծ մնան թշնամության մթնոլորտը խորացնող հայտարարություններից և գործողություններից:

«Ակնկալում ենք, որ Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» և իշխանությունների միջև տեղի ունեցած բանակցությունների բովանդակությունը կբացահայտվի հանրության համար: Անընդունելի ենք համարում պետականության համար լրջագույն վտանգներ պարունակող իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ բանակցությունների բովանդակության չհանրայնացման պրակտիկան: Համոզված ենք, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված վիճակը չունի ուժային լուծում և պետք է հանգուցալուծվի քաղաքական ճանապարհով: Իսկ երկրում հաստատված վստահության ճգնաժամի միակ ճանապարհը Սերժ Սարգսյանի հեռացումն է իշխանությունից՝ ժողովրդի քաղաքական կամարտահայտման միջոցով»,- մասնավորապես ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարության տեքստում: