29.03.2024
«Քաղաքացիական պայմանագիր». Սերժ Սարգսյանը պետք է հեռանա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Սասնա ծռերը» երկու պահանջ են առաջ քաշել

«Սասնա ծռեր» խմբի անդամները բուժաշխատողներին պատանդ չեն վերցրել: Նրանք ընդամենը պահանջում են, որպեսզի բժիշկները հերթափոխով աշխատեն: Այս մասին ասուլիսում հայատարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա մեղադրեց ոստիկանությանը կեղծ հայտարություն տարածելու համար.

«Տղաները պահանջում են, որ բժիշկների բրիգադի հերթափոխ լինի՝ նոր հերթափոխը գա, որից հետո գնդի տարածքի բժիշկները դուրս կգան: Բժիշկներին պատանդ պահելու որևէ մտադրություն չկա, պարզապես պահանջում են, որ բժշկական հերթափոխ լինի»,- ասաց նա:

Զինված խմբի երկրորդ պահանջն էլ այն է, որպեսզի ԱԺ պատգամավորիներին թույլ տան մտնել գնդի տարածք և հանդիպել իրենց հետ:

Անդրադառնալով անցած գիշերվա դեպքերին, բանախոսը դարձյալ մեղադրել է իրավապահներին՝ նշելով, որ այդ գործողությունը ոչ թե ոստիկանության կողմից հերոսական գործողության արդյունք է, այլ քրեական հանցագործներին հարիր գործունեություն:

Ենիգոմշյանը տեղեկացրեց նաև, որ «Սասնա ծռերի» անդամները չորորդ օրն է զրկված են սնունդից , էլեկտրաէներգիան շարունակում է անջատված մնալ:

Հիշեցնենք, այսօր առավոտյան ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով տեղեկացրեց, որ գիշերը զինված խմբի և իրավապահների միջև տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները, սակայն երբ բժիշկները ժամանել են, նրանց պատանդ են վերցրել:
ԱԱԾ-ն պահանջներ է ներկայացրել «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ վայր դնել զենքը և հանձվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար