25.11.2024
Արցախի բնակիչը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին և Անկարային հարաբերությունների կարգավորման հարցում. ԱԳՆ

Մոսկվան ողջունում է հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսություն սկսելու Հայաստանի և Թուրքիայի տրամադրվածությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։


«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անկասկած կնպաստեր տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը։ Այս տեսանկյունից ողջունում ենք վերջին շրջանում Անկարայի և Երևանի կողմից ցուցաբերվող երկկողմանի երկխոսությունը սկսելու տրամադրվածությունը։ Գոհունակությամբ նշում ենք նրանց հատուկ ներկայացուցիչների նշանակումը կարգավորման բարդ հարցի քննարկման համար», - ասել է Ռուդենկոն։


Նրա խոսքերով, Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսության մեջ, աջակցել «ցանկացած ձեւով»:


«Մոսկվայում պատրաստ են ցանկացած ձեւով միջնորդական աջակցություն ցուցաբերել։ Ընդ որում, կարեւոր ենք համարում հրաժարվել նախապայմանների առաջադրումից, կենտրոնանալ փոխընդունելի թեմաների եւ փոխադարձ քայլերի վրա, որոնք կնպաստեն վստահության եւ բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձեւավորմանը», - ընդգծել է փոխնախարարը: