25.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 88 նոր դեպք, գրանցվել է 8 մահ
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն երկարաձգել է ազգային կանոններով նախկինում գրանցված բուժապրանքների շրջանառությունը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում նոր բժշկական արտադրատեսակները 2022 թվականի հունվարի 1-ից կգրանցվեն միայն ԵԱՏՄ կանոններով: Ընդ որում, բժշկական արտադրատեսակները, որոնք նախկինում գրանցված են միության անդամ երկրներից մեկի ազգային կանոններով, կարող են շրջանառության մեջ գտնվել այդ պետության տարածքում մինչեւ դրանց գրանցման մասին փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը։


Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։


«Փոփոխությունները նախատեսում են, որ միության երկրների ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով նախկինում գրանցված բուժապրանքը կարող է շրջանառության մեջ դրվել մինչեւ դրանց գրանցումը հաստատող փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը եւ շրջանառվել այդ պետության տարածքում։ Նման բժշկական արտադրատեսակների գրանցման փաստաթղթերում փոփոխություններ կատարելը թույլատրվում է մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում», - ասված է հաղորդագրության մեջ:


ԵԱՏՄ երկրները դեկտեմբերին արձանագրություն են ստորագրել միությունում 2014 թվականի բժշկական ապրանքների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին: Փաստաթղթի համաձայն՝ 2022 թվականի սկզբից նոր բժշկական արտադրատեսակներ կգրանցվեն միայն Եվրասիական տնտեսական միության կանոններով։


Ինչպես նշել են ԵՏՀ մամուլի ծառայությունում, փոփոխություններն ուղղված են ԵԱՏՄ շրջանակներում բժշկական ապրանքների ընդհանուր շուկայի սահուն և բնականոն ձևավորմանը: Դա թույլ կտա պատշաճ մակարդակով աջակցել Միության երկրների առողջապահական համակարգերի ապահովմանը բժշկական արտադրանքներով և միաժամանակ կսահմանի նոր մուտքագրվող բժշկական ապրանքների որակի, անվտանգության և արդյունավետության նկատմամբ պահանջներ, ընդգծել են հանձնաժողովում: