22.04.2025
Հ1-ի «Լուրեր»-ն առավելագույն անտեսում է ՀՀ ՄԻՊ գործունեության լուսաբանումը
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին և հավատացյալ հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:


Ինչպես հաղորդում է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամլո ծառայությունը, իր շնորհավորական նամակում երկրի ղեկավարը նշել է. «Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:


Այս հրաշալի, սիրելի տոների հետ կապված են հատուկ, սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթները, նվիրական իղձերի իրականացման հանդեպ անկեղծ հավատը։ Սրտանց մաղթում եմ ձեզ առողջություն, ոգու տոկունություն և հաջողություններ պատասխանատու հովվական ծառայության մեջ»:


 

Կադրային «ջարդ» կադրային «սովի» ժամանակ. Ի՞նչ է սպասվում ՊՆ-ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան