21.04.2025
ՀԾԿՀ-ն հայտնել է, թե որքանով կթանկանա էլէներգիայի սակագինը
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահող Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։


Արարատ Միրզոյանը կարևորել է «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021թ.) նստաշրջանի որոշումների կյանքի կոչման և ՀՀ նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրի» նախագծի ամփոփումը։ Ստանիսլավ Զասը մանրամասն ներկայացրել է նշյալ ծրագրի դրույթները և վստահեցրել, որ դրանց ժամանակին իրագործման նպատակով ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի կողմից կներդրվեն անհրաժեշտ բոլոր ջանքերը։


Հանդիպմանը նախարար Միրզոյանը նաև ներկայացրել է ՀՀ արևելյան սահմանային գոտում իրավիճակը և ընդգծել կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը՝ համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության:


Նշյալ, ինչպես նաև տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում ևս մեկ անգամ կարևորվել է հավաքական հիմունքներով անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված՝ անդամ պետությունների դաշնակցային փոխգործակցությունը:


 


 

Հրետանավորները հայտնաբերել ու դիպուկ կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար