23.11.2024
Երևանը նոր քաղաքապետ ունի
prev Նախորդ նորություն

Շուրջ 763 ինսուլինակախյալ երեխաների համար` անվճար դեղորայք

Ինսուլինակախյալ երեխաների կյանքի որակը բարձրացնելու և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով առողջապահության նախարարության կողմից առաջին անգամ ձեռք է բերվել «Գլյուկագոն 1 մգ» դեղը, որն անվճար տրամադրվել է Հայաստանում և Արցախում հաշվառված շուրջ 763 ինսուլինակախյալ մինչև 18 տարեկան երեխաներին:

Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների ծանր բարդությունը հիպոգլիկեմիան է, որի դեպքում առաջին բուժօգնությունը գլյուկագոնի անհետաձգելի ներարկումն է։ Բոլոր միջազգային կազմակերպությունները խորհուրդ են տալիս տիպ 1 դիաբետի դեպքում պարտադիր ունենալ «Գլյուկագոն» դեղը` տնային պայմաններում հրատապ օգնություն ցուցաբերելու և կյանքեր փրկելու նպատակով։

Գլյուկագոնի հասանելիությունը կբարելավի դիաբետի կոմպենսացիայի աստիճանը, կբարձրացնի պացիենտի կյանքի որակը, և ամենակարևորը` ծանր հիպոգլիկեմիայի զարգացման դեպքում պացիենտը կունենա միջազգային ստանդարտներին համահունչ բուժօգնության հնարավորություն, կկանխարգելվեն ծանր հիպոգլիկեմիայից առաջացած բարդությունները։