ԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը մարդկանց կոչ է արել չեղարկել ամանորյա տոներին իրենց ծրագրերը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել մարդկանց չեղյալ հայտարարել ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոների իրենց ծրագրերը՝ կորոնավիրուսի Օմիկրոն շտամի տարածումից պաշտպանվելու համար:
Ժնեւում կազմակերպության կենտրոնակայանում ճեպազրույցի ժամանակ նրա խոսքը մեջբերում է Bloomberg Quicktake-ը:
ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել հետաձգել ամանորյա զանգվածային միջոցառումները՝ դա համարելով բարդ, բայց անհրաժեշտ որոշում: "Ավելի լավ է չեղյալ հայտարարել տոնը, քան կորցնել կյանքը։ Մենք բոլորս ցանկանում ենք ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի հետ։ Մենք բոլորս ցանկանում ենք վերադառնալ նորմալ կյանքի", - ասել է Գեբրեյեսուսը։
Ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել է, որ իր կանխատեսումներով COVID-19 պանդեմիան կավարտվի 2022 թվականին: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մոլորակի բնակչության 70 տոկոսը պատվաստվում է հաջորդ տարվա կեսերին։