Հետխորհրդային երկրների տարածքում ռազմական բազաներ չստեղծել. ՌԴ առաջարկը՝ ԱՄՆ-ին
ՌԴ-ն ԱՄՆ-ին առաջարկում է պարտավորություն ստանձնել ԽՍՀՄ նախկին երկրների տարածքում ռազմակայաններ չստեղծել եւ չօգտագործել դրանց ռազմական ենթակառուցվածքները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագծում:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական բազաներ չեն ստեղծի այն պետությունների տարածքում, որոնք նախկինում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության անդամ են եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ չեն, նրանց ենթակառուցվածքներն օգտագործելու են ցանկացած ռազմական գործունեություն վարելու համար, ինչպես նաեւ նրանց հետ զարգացնելու երկկողմ ռազմական համագործակցությունը», - ասված է փաստաթղթում:
Ռուսաստանը նաեւ ԱՄՆ-ին առաջարկում է համագործակցել հավասար անվտանգության պայմաններում, չվնասել միմյանց անվտանգությանը:
«Կողմերը փոխգործակցում են անբաժանելի եւ հավասար անվտանգության, միմյանց անվտանգությանը վնաս չհասցնելու սկզբունքների հիման վրա եւ այդ նպատակներով.չեն ձեռնարկում գործողություններ եւ չեն իրականացնում միջոցառումներ, որոնք ազդում են մյուս կողմի անվտանգության վրա, չեն մասնակցում դրանց եւ չեն աջակցում նրանց, չեն իրականացնում անվտանգության ոլորտում յուրաքանչյուր կողմի կողմից անհատական կամ միջազգային կազմակերպության, ռազմական միության կամ կոալիցիայի շրջանակներում ձեռնարկվող միջոցներ, որոնք կխաթարեն մյուս կողմի անվտանգության արմատական շահերը», - ասված է փաստաթղթում: