8.06.2025
ԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը մարդկանց կոչ է արել չեղարկել ամանորյա տոներին իրենց ծրագրերը
prev Նախորդ նորություն

Հռոմի Պապը սուրբծննդյան իր ուղերձում անդրադարձել է ռազմագերիներին

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ դեկտեմբերի 25-ին Հռոմի Պապն իր ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ավանդական ուղերձում խոսել է նաև ռազմագերիների մասին։


Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն, Հռոմի Պապն իր ուղերձով մարդկությանը հրավիրել է երկխոսության, միասնության և խաղաղության։


Նա իր խոսքում անդրադարձել է աշխարհում գործող հակամարտություններին, երկխոսությունից հրաժարվելու վտանգներին, իրենց տները հարկադրված լքածներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։


Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը մասնավորապես նշել է. «Բեթղեհեմի որդի, թույլ տուր, որ վերջին հակամարտությունների բազմաթիվ ռազմագերիները` քաղաքացիական անձինք ու զինվորականները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բանտարկվածները շուտով տուն վերադառնան»։


 


 


 


 

Իրանի նախագահը Ռուսաստան կայցելի 2022 թվականի սկզբին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին