24.04.2025
Սյունիքում հայկական զորքերը 2020-ի դեկտեմբերին հետ են քաշվել գրավոր հրամանով. պատգամավոր
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան

Ս. թ. դեկտեմբերի 22-24-ը տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն՝ հանդիպելու երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ և քննարկելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը:


Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։


Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրան հաստատման կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների իրականացման և Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների ծրագրի նախագիծը:


Սպասվում է նաև, որ Ստանիսլավ Զասը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:


 

ՀՀ-ն իրենից կախված ամենն անելու է՝ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար