23.04.2025
ԱԱԾ-ն պետք է մեծացնի գործունեության արդյունավետությունը. վարչապետ
prev Նախորդ նորություն

Սյունիքում հայկական զորքերը 2020-ի դեկտեմբերին հետ են քաշվել գրավոր հրամանով. պատգամավոր

Ինչ հանգամանքներում եւ ինչ փաստաթղթերի հիման վրա են հայկական զորքերը Սյունիքում 2020 թվականի դեկտեմբերին տեղափոխվել «խորհրդային սահմաններ»:


Այդ հարցը մեկ տարվա ընթացքում փորձել են պարզել «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը։


Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է խոստովանել, որ հրաման է տվել ՀՀ Զինված ուժերին հետ քաշելու՝ նոր պատերազմից խուսափելու համար։


Մանուկյանը հետո ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբից պատասխան է ստացել, սակայն այն ամբողջությամբ հրապարակել չի կարելի։


«Մի բան պարզ է։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ստորագրությամբ տրված պատասխանը վկայում է այն մասին, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները, կամավորական ջոկատները մոտ 20 կմ նահանջել են, գրավոր հրամանի հիման վրա Գորիս-Կապան ճանապարհահատվածի 21 կմ-ը զիջել են»,- ընդգծել է Գեղամ Մանուկյանը:


 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար