25.11.2024
ՀՀ նախագահն ու Չինաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
prev Նախորդ նորություն

Գործող իշխանությունները, ըստ էության, կատարել են Անկարայի նախապայմանները. Գեղամ Մանուկյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման սկսված գործընթացների համատեքստում Հայաստանին բարդ ժամանակներ են սպասվում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, 5-րդ հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։


Պատգամավորը նշել է, որ Թուրքիան դիվանագետ Սերդար Քըլըչին նշանակել է հատուկ դեսպանորդ։ Նա հիշեցրել է, որ Քըլըչը ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանն է եւ եղել է այս երկրում այն ժամանակաշրջանում, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։


«Քըլըչի դիվանագիտական հմտությունների մասին կարելի է խոսել ժամերով։ Նա եղել է Թուրքիայի դեսպանը ԱՄՆ-ում շատ բարդ ժամանակահատվածում և այն, թե ինչպես է նա աշխատել է այս ընթացքում, խոսում է բարձր իր կհմտությունների և կրթության բարձր մակարդակի մասին: Հայաստանը դեռ չի հայտարարել, թե ով կնշանակվի հատուկ դեսպանորդ, թեև չի հերքվել այն տեղեկությունը, թե այդ պաշտոնում կնշանակվի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հայաստանին բարդ ժամանակներ են սպասում», - ասել է պատգամավորը։


Դժվար է լինելու ինչպես բանակցային գործընթացի նման ձևաչափը հաշվի առնելով, այնպես էլ բանակցությունների վարման համար ընտրված ժամանակահատածը։ Հայաստանը թույլ դիրքեր ունի, պաշտպանված չէ և բազմաթիվ խնդիրներ ունի, և այդ բազայով բանակցություններ են սկսվելու։ «Այսօր շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։ Բայց, ըստ էության, Թուրքիայի բոլոր նախապայմանները Հայաստանն արդեն, թերևս, կատարել է», - հայտարարեց նա։


Մանուկյանը հիշեցրել է, որ Թուրքիայի նախապայմաններից մեկն Արցախի անկախացումից հրաժարվելն էր, այսօր վարչապետն ու իր կողմնակիցները հայտարարում են, որ Արցախը 2016 թվականից Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալու հեռանկար չի ունեցել:


Անկարայի եւս մեկ նախապայմանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն էր, հիշեցրել է Մանուկյանը։ Նա հավելել է, որ գործող իշխանություններն անցած ժամանակահատվածում ծայրահեղ պասիվ դիրքորոշում են ցուցաբերել այդ ուղղությամբ, իսկ դեկտեմբերի 9–ին՝ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրը, ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում չի անդրադարձել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:


Նա մատնանշեց նաև Թուրքիայի նոր նախապայմանը՝ միջանցք տրամադրել Սյունիքով։ «Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Facebook-ի օգնությանը և հայտնել, որ Ալիևը բարձրացնում է Լաչինի միջանցքի հարցը, ինչն անընդունելի է և այլն։ Թե ինչ է տեղի ունեցել հետո, մենք չգիտենք, թե ինչի մասին է հայտարարվել, ինչ է ասվել արդեն հանդիպման ժամանակ, հայկական կողմից տեղեկատվություն չկա։ Ադրբեջանական կողմը հայտարարել է այդ հարցի շուրջ փոխըմբռնման առկայության մասին, իսկ հայկական կողմը դա չհերքեց», - հայտարարել է պատգամավորը։