16.12.2025
Փաշինյանը երկիրը վերածում է մանրադրամի
18.09.2025
Փաշինյանը երկիրը վերածում է մանրադրամի

Փաշինյանական իշխանությունը գնում է բանակի ավիրման ճանապարհով` մտքում ունենալով միայն մեկ «փաստարկ»` պատերազմ չի լինի, որովհետև դա իրեն հավաստիացրել են Բաքվից ու Անկարայից:Փաշինյանական խաղաղությունն ասվածը բուտաֆորիա է, որը փորձում են լցնել խոստումներով, միջազգային հարաբերություններում արժեք չունեցող հավաստիացումներով և ստի գերդոզավորմամբ:Ցանկացած բանակցային գործընթացում, միջազգային շփումներում երկրի շահերի առաջ մղման, շանտաժի չենթարկվելու և խաղաղության հասնելու կարևոր երաշխիքը սեփական անվտանգության ապահովելու կարողությունն է:Բանակը կրճատելով, մարտունակություն չապահովելով, զինված ուժերը շարքային «կանտոռի» վերածելով Փաշինյանը երկիրը վերածում է մանրադրամի, որի պայմաններում մեր երկրի ճակատագիրը որոշվում է ո´չ թե ներսում, այլ դրսում: ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան