1.10.2024
Քարվաճառը կորցնելու ռեալ վտանգը կստիպի թշնամուն գնալ իրական բանակցությունների. կարծիք
01.12.2022
Քարվաճառը կորցնելու ռեալ վտանգը կստիպի թշնամուն գնալ իրական բանակցությունների. կարծիք

Առաջիկա հնարավոր ռազմական գործողությունների դեպքում մեր խնդիրը լինելու է ստեղծել ռեալ հնարավորություն Քարվաճառի ազատագրման համար։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը: Նրա խոսքով, միայն Քարվաճառը կորցնելու ռեալ վտանգը կարող է թշնամուն ստիպել գնալ իրական բանակցությունների։"Միայն Քարվաճառի կորստի ռեալ վտանգը կարող է նախանշել տարածաշրջանում նոր ստատուս քվոյի հաստատման հնարավորություն, և միայն Քարվաճառի ազատագրման ռեալ հնարավորության դեպքում է հնարավոր ստիպել Ադրբեջանին ուժի դիրքից խոսելու հռետորաբանությունը փոխել։Մնացած բոլոր դեպքերում Ադրբեջանը Հայաստանի հետ խոսելու է բացառապես շանտաժի և ուժի դիրքերից",- գրել է քաղաքագետը ֆեյսբուքյան իր էջում։VERELQ-ը հիշեցնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 25-ին հենց Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը Հայաստանը թշնամուն հանձնեց Ավոյի ազատագրած Քարվաճառը։