1.10.2024
Առաջիկայում ադրբեջանական նոր սադրանքների հավանականությունն աճելու է. Աբրահամյան
12.12.2022
Առաջիկայում ադրբեջանական նոր սադրանքների հավանականությունն աճելու է. Աբրահամյան

Ադրբեջանից բավականին նյարդային հայտարարություններ են հնչում, ինչը կապված է նախօրեին Արցախում տեղի ունեցած միջադեպի հետ։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:"Ադրբեջանում ծանր են տարել արցախցիների արգելքը՝ հանքարդյունաբերական ընկերություններում մշտադիտարկում անելու և Արցախում ազատ տեղաշարժ իրականացնելու առնչությամբ։Ճիշտ է՝ արգելքը իշխանության մակարդակով չի իջեցվել և դա Արցախում ապրող մեր հայրենակիցների ջանքերով է եղել, սակայն այս պահին փաստ է, որ Ադրբեջանը վերահսկողություն իրականացնելու իր նպատակները չի իրացրել։Ստեղծված իրադրությունը հուշում է, որ առաջիկայում ադրբեջանական նոր սադրանքների հավանականությունն աճելու է, որը կարող է դրսևորվել և՛ շփման գծում, և՛ քաղաքական մակարդակում, չի բացառվում, որ 2 մակարդակում զուգահեռ։Այլ տարբերակ չկա, պետք է պատրաստվել Ադրբեջանի հաջորդող ճնշումներին և սա միայն Արցախի ու Արցախի իշխանությունների խնդիրը չէ",- գրել է պատգամավորը։